Երևանում մեկ գիշերում Արաբկիր վարչական տարածքում թալանել են մի քանի Lexus-ներ
Մարտի 23-ին Արաբկիր վարչական շրջանում միանգամից տեղի է ունեցել Lexus մակնիշի ավտոմեքենաների թալանման դեպքեր։ Այդ օրը, առավոտյան Արաբկիրի ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ Ռազմիկ Ղահրամանյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Հ. Էմինի և Փափազյան փողոցների խաչմերուկում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայից գողացել են հայելիները։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Ռ. Ղահրամանյանը հայտնել է, որ գողացել են 2 Lexus-ների (որոնցից մեկը ռուսական համարանիշներով է եղել) կողային հայելիները։
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Արաբկիր 21 փողոցի բնակիչ Անդրանիկ Ամիրխանյանը և հայտնել, որ գողացել են նշված փողոցում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Վերին Անտառային փողոցի բնակիչ Հայկ Թարոյանը և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են։
Կայքի տեղեկություններով՝ 3 գողությունների փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախասպատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Լուսանկարներ․ Արտակարգ դեպք՝ Երևանում. երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել էր վերամբարձ կռունկը
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության...
Լոռու մարզում 9 տոննա կտորեղենով բարձված Scania-ն բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաք...
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
Մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել է...