Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։
«24.03.2022թ., ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
«Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված». Լավրով
Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արեւմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսություն...
«Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը». Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանությա...