«Ադրբեջանը նոր ագրեսիայի է գնում». Աբրահամյան
Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադառնալ ելման դիրքեր, այլ նոր ագրեսիայի է գնում, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր։
«ՊԲ փոխանցմամբ, մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ նաև «Bayraktar TB-2» տիպի:
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»,- գրել է Աբրահամյանը։