
27-ամյա վարորդը Mazda 6-ով Չայնիի ոլորաններում բախվել է երկաթե արգելապատնեշներին, կա վիրավոր

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններոմ Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Կարապետ Բ-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կարապետ Բ-ն և ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Էմմա Ս-ն օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Իսկ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը չի կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ։