Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

Երեկ՝ մարտի 21-ին, զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: ժամը 03:40–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ա. Մ.-ից, ով հայտնել է, որ Մոսկովյան փողոցում գտնվող խանութներից մեկից  զինված տղամարդը զենքի սպառնալիքով գողացել է գումար և ծխախոտ: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:25-ից  02:30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող առևտրի կրպակին է մոտեցել  անհայտ տղա, աշխատակցին ցույց տվել զենքին նմանվող առարկա ու նրանից պահանջել է գումար և ծխախոտ: 

 

Մերժում ստանալուց հետո հանցագործը հափշտակել է մոտ 23 հազար դրամ գումար և ծխախոտ ու դիմել փախուստի: 

 

Կայքը գրում է, որ իրավապահները պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սամսոն Ղուկասյանը: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է, նա նմանատիպ այլ գործողություններ արած լինի և այդ ամենը պարզելու նպատակով իրավապահները  աշխատում են: