Մի քանի մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Լուսանկարներ․ Արտակարգ դեպք՝ Երևանում. երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել էր վերամբարձ կռունկը
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության...
Լոռու մարզում 9 տոննա կտորեղենով բարձված Scania-ն բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաք...
Նիժնի Նովգորոդում սպանվել է չորս հոգուց բաղկացած ընտանիք
Նիժնի Նովգորոդի երկրամասի դատախազությունից հայտնել են, որ Նիժնի Նովգորոդի կենտրոնում գտնվող տներից մեկում սպանված են գտե...