ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդ օղը... լավ, չշարունակեմ. մի ուժ կա, որ բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում». Ռուբինյան
Նկատել ե՞ք, որ մի հատ ուժ կա, որ տարօրինակ կերպով բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ ա անում, և այդ ուժը կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն։ Այս մասին այսօր իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին։
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը իր ելույթում հիշեցրել էր Գերագույն խորհրդի ընդունած որոշումը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ու կոչ էր արել ականջին օղ անել դա։
«Ականջներիդ օղ արեք», «ձախ կողմի ճահիճը», Էդ օղը… լավ չշարունակեմ: Դա փաստ է, Վազգեն Մանուկյանի մասին խոսվեց, նա վերջին պատերազմի ընթացքում իր իսկ խոստովանությամբ զանգել է զինվորականներին, ասել ձեր անելիքը Երևանում ա։ Ստեղ մեծ-մեծ խոսելով չի։
Հիշեցումների դասից մի բան էլ ասեմ։ Ես սիրում եմ կարդալ ՀՅԴ դասականներին։ Կարդում էի Սիմոն Վրացյանի գրքից մի հատված, որտեղ հետաքրքիր մի հատված կա, ուզում էի կարդալ ձեզ համար»,-ասաց նա ու սկսեց ընթերցել մի հատված՝ Սիմոն Վրացյանի գրքից։
Նրան ընդհատեց ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը․ «Սիմոն Վրացյանը նաև Հայաստանի Հանրապետության մասին մեծ հատոր ունի, եթե մեջբերում եք անում, բայց Ձեր ժամանակը լրացել է»։
Ռուբեն Ռուբինյանը շարունակեց Սիմոն Վրացյանի գրքից մեջբերումները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները բարձրախոսով զգուշացրել են ադրբեջանցիներին՝ չխախտել հրադադարի ռեժիմը
Այսօր Թաղավարդում, ի պատասխան ադրբեջանցիների շարունակվող սպառնալիքների, արցախյան կողմը ՌԴ խաղաղպահների հետ միասին բարձրա...
Հաջորդ պատերազմը չի լինելու դիրքային պատերազմ, կրկնվելու է Արցախյան առաջին պատերազմի սցենարը. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գազային սադրանքը չպետք է լինի առևտրի առարկա: Ռուսաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմի հարվածը` ուկրաինական ՍՄԵՐՉ-ին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական Համազարկային կրակի ռեակտիվ համակարգին (ՀԿՌՀ...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...