ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք Բայրաքթարի ամբասադորն եք Հայաստանում»․ Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո ծափեր հնչեցին
Այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը դիմելով մեկ այլ պատգամավորի՝ նշեց․ «Տիկին Գրիգորյանն այստեղից խեղաթյուրելով հնչեցնում է վարչապետի խոսքերը, թե իբր հայտարարվել է, որ Սև լճի համար կռիվ չենք տալու, այնինչ նշվել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։ Որովհետև այդ պատերազմը, մեր պատկերացմամբ, ողբերգություն է, իսկ ոմանց համար ընդամենը մի լավ վիդեոմատերիալ է, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ Բայրաքթարից նկարահանված կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները։ Պատերազմը ձեզ համար սպանության վիդեոարխիվ է, որից դուք կկարողանաք քաղել ողբ ու փորձել դա դարձնել քաղաքական դիվիդենտ։ Դուք Բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետև ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական Բայրաքթարից նկարահանված կադրեր։ Դուք այդքանից հետո եկել այստեղ ինչ-որ բա՞ն եք ուզում մեզ ապացուցել, մեզ հայրենասիրական դա՞ս եք ուզում տալ։ Ցեղասպանության մասին են խոսում։ Երիտթուրքերի հետ դաշինք կազմած ուժը եկել այստեղ ցեղասպանության մասին է խոսում։ Երիտթուրքերից մինչև Բայրաքթարի ամբասադոր, սա ձեր քաղաքական հետագիծն ա ու դաջված է մնալու»,- նշեց քպ-ական պատգամավորը։
Ալեքսանյանի ելույթից հետո ծափեր հնչեցին, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց.
«Արժե ծափահարել, քանի որ էս մարդն իրականությունից դուրս բաներ չի ասում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր Փառուխից. ռուս խաղաղապահների աշխատանքը
«Մեր խաղաղապահները շարունակում են կատարել հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները», - այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն տա...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 85-ամյա Սիլվիո Բերլուսկոնին ամուսնացել է 32-ամյա պատգամավորի հետ
Իտալիայի նախկին վարչապետ 85-ամյա Սիլվիո Բերլուսկոնին ամուսնացել է 32-ամյա պատգամավոր Մարթա Ֆաշինայի հետ: Ֆաշինը Բերլուսկ...