ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես առանձնապես չէի ժպտում․ Միզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում առանձնապես չէր ժպտում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Արարատ Միրզոյանին, հետաքրքրվեց. «Երբ Չավուշօղլուի հետ լայն ժպտում էիք, այդ պահին ինչ էիք ուզում փոխանցել միջազգային հանրությանը, ծնողներին։ Իհարկե հասկանում եմ, որ էմոցիոնալ ֆոնի վրա կարող է լինել ցանկացած ժպիտ»։ Նազարյանի հարցին ի պատասխան Միրզոյանը նշեց, որ գրեթե բոլոր այդպիսի հանդիպումներում դիվանագետների կամ պատվիրակությունների դեմքին լինում է, ինչը կարող են տեսնել էլ ավելի ընդգծված տարբերակում նախկինում՝ մինչև 2018թ ժողովրդական և թավշյա հեղափոխությունը՝ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանի ղեկավարի դեմքին։
«Գուցե այդ ժպիտները համեմատելիս Ձեզ մոտ տպավորություն մնա, որ ես առանձնապես չէի ժպտում։ Այդտեղ նույնիսկ համեմատության եզրեր չկան»,-նշեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ դիտարկելու դեպքում, ապա այդ ժամանակ էլ ժպիտները վերաբերմունք են եղել առաջին պատերազմում զոհված, ինչպես նաև՝ հարաբերական հրադադարի պայմաններում եղած զոհերի ծնողների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Boeing 737 մարդատար ինքնաթիռը ընկնում
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որի կադրերից պարզ է դառնում, որ տեսախցիկները ֆիքսել են Չինաստանի հարավում Boeing 737 մ...
Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում․ քաղաքապետը նշեց՝ խաբում են
Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում այրված առևտրի կենտրոնը գնդակոծությունից հետո
Հրապարակվել է Կիևում այրված առևտրի կենտրոնից արված կադրեր։ Կիևում հակառակորդի գնդակոծության հետևանքով հրդեհվել է առևտրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են լրագրողները Մարիուպոլում պատսպարվում կրակահերթից
Մարիուպոլում մի խումբ ռուս լրագրողներ, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, կրակի տակ են հայտնվել։ Լրագրողները հրապար...