«Գները կշարունակեն աճել». Լուկաշենկոն գնաճ է կանխատեսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին առավել քան երբևէ կարևոր է հաջողությամբ իրականացնել սերմնացանը, քանի որ հացահատիկն այսօր գործնականում դարձել է նոր ոսկի կամ նավթ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսում այս տարի սերմնացանն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք այն անցկացնում ենք մեր հարավային սահմանների երկայնքով թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաև մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի ու մեր հիմնական շուկայի վրա մեծ պատժամիջոցների ճնշման, աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի և պարենային ապրանքների գների աննախադեպ թանկացման համատեքստում»,- ասել է Բելառուսի նախագահը գարնանային դաշտային աշխատանքների պատրաստության վերաբերյալ հանդիպմանը։
Ըստ նրա՝ «հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկի է կամ նավթ»։
«Միգուցե այն նույնիսկ ավելի թանկ լինի: Եվ քանի որ աշխարհի գլխավոր մատակարարներից մեկը՝ Ուկրաինան, դժվար թե կարողանա լիարժեք սերմնացան իրականացնել, գները կշարունակեն աճել»,- ասել է Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
«Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Փոխանցու...
«Մեր երկրի տարածքները ենթակա չեն օտարման. հարցը փակված է». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատմականորեն արդարացված, վաղուց հասունացած և արդար է անվանել Ռուսաստ...
Պոդոլյակն ասել է` երբ է հնարավոր Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա, երբ պատրաստ լինի ճանապարհային քարտեզի նախագիծը, որը նրան...
«Դա եղել և մնում է միջուկային զենքի կիրառման միակ դեպքը». Զախարովա
Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բ...