«Մեր երկրի տարածքները ենթակա չեն օտարման. հարցը փակված է». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատմականորեն արդարացված, վաղուց հասունացած և արդար է անվանել Ռուսաստանի Դաշնության՝ Կուրիլյան կղզիների վերաբերյալ խաղաղ պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ երկխոսությունից դուրս գալու որոշումը։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
Նրա կարծիքով, Մոսկվան և Տոկիոն դժվար թե կարողանան փոխհամաձայնության գալ այս թեմայի շուրջ։
«Դա նախկինում հասկանում էինք և՛ մենք, և՛ նրանք: Այսպիսով, Կուրիլների շուրջ բանակցությունները միշտ ծիսական բնույթ են կրել։ Ռուսաստանի Սահմանադրության նոր տարբերակում ուղղակիորեն ասվում է, որ մեր երկրի տարածքները ենթակա չեն օտարման։ Հարցը փակված է»,- գրել է քաղաքական գործիչը։
Մեդվեդևը հիշեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Ճապոնիայի որոշումը՝ հետևելով ԱՄՆ-ի օրինակին։ Նրա խոսքով, այս կերպ ճապոնական իշխանությունները ցույց տվեցին, թե «ում հետ կհամաձայնեցնեն հաշտության պայմանագրի հիպոթետիկ տեքստը», ուստի այդ բանակցությունները կորցրել են իմաստը։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ այժմ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ Կուրիլյան կղզիների զարգացման վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել էր Կուրիլյան կղզիների վերաբերյալ խաղաղ պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ երկխոսությունից Մոսկվայի դուրս գալու մասին։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ռուսաստանի Դաշնության համապատասխան որոշումը անվանել է «անընդունելի կոշտ»։
Ռուսաստանն ու Ճապոնիան երկար տարիներ չեն կարողանում խաղաղության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Կուրիլյան կղզիների պատկանելիության խնդրի պատճառով։ Ճապոնական կողմը կարծում է, որ իրեն են պատկանում Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր կղզիներն և Հաբոմայի կղզիների խումբը։ Մոսկվան այդ տարածքները համարում է իրենը և նույնիսկ չի ճանաչում տարածքային վեճի բուն փաստը։
1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ենթադրում էր, որ ԽՍՀՄ-ը խաղաղության պայմանագրի կնքումից հետո կփոխանցի Տոկիո Հաբոմային և Շիկոտանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
«Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Փոխանցու...
«Հաղթանակը հաստատ լինելու է». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի հետ բանակցային գործընթացը՝ այն բնութագրելով բարդ, երբեմն սկանդալ...
Պոդոլյակն ասել է` երբ է հնարավոր Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա, երբ պատրաստ լինի ճանապարհային քարտեզի նախագիծը, որը նրան...