Եվրամիությունը ՌԴ-ի նկատմամբ նոր սանկցիաներ է ծրագրում
Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Եվրամիությունում քննարկում են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Կլեման Բոնին:
Նա այդ մասին ասել է Բրյուսելում Եվրամիության խորհրդի ընդհանուր հարցերին նվիրված նիստից հետո:
«Վերջին օրերին մենք տեսնում ենք Ուկրաինայում ռազմական գործողությունների սրում, շատ հավանական է, որ բավական արագ կսահմանվեն նոր սանկցիաներ: Մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից դեէսկալացիա, հետևաբար, Եվրոպական միությունը կշարունակի ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...