«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». Հրաչյա Սարգսյան
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու թեժ գծով ստացվող ահազանգերին, բնակիչներին մեկ անգամ ևս հորդորել է զերծ մնալ ապօրինի գործողություններից` ասելով.
«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու»:
Մայրաքաղաքում քաղաքացիների դժգոհությունները հաճախակի են թափառող կենդանիների հետ կապված: Աշխատակազմին ներկայացնելով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանին՝ քաղաքապետը հանձնարարել է գրանցել առկա խնդիրներն ու պատրաստել համապատասխան արձանագրություններ՝ դրանց համալիր լուծումներ տալու նպատակով:
Երևանյան փողոցներից կապամոնտաժվեն ոչ պիտանի գովազդային վահանակները: Բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը կմեկնարկի ապրիլի 1-ից:
Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում սուբսիդիոն պայմանագրերի համաձայն մեկնարկել են չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Ավարտական ակտերի և շինթույլտվությունների տրամադրման հետ կապված ուշացումները հաճախ կապում են քաղաքապետի զբաղվածության և դրանք չստորագրելու հետ: Անդրադառնալով երևույթին՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ նշվել է, որ ծանրաբեռնվածության առումով խնդիրներ կան շինթույլտվությունների տրամադրման հետ կապված, և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով քաղաքապետարանն այսօր կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում:
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Հանձնարարվել է մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը հայտարարել արդեն այս տարի:
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք դեռ պետք է ավելի քիչ շնչեն». Զախարովան պատասխանել է Գերմանիայի նախարարին
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ջե...
«Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Փոխանցու...
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում գերձայնային զենքի կիրառման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գերձայնային զենքերի՝ «Կինժալ» համալիրների, ինչպես նաև Սև և Կասպից...
«Մեր երկրի տարածքները ենթակա չեն օտարման. հարցը փակված է». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատմականորեն արդարացված, վաղուց հասունացած և արդար է անվանել Ռուսաստ...