«Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ». Ասկերանի շրջանի վարչակազմ
Այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմը:
«Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք դեռ պետք է ավելի քիչ շնչեն». Զախարովան պատասխանել է Գերմանիայի նախարարին
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ջե...
«Առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Ուկրաինայի պաշտպանության առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով»...
Թրամփը մեղադրել է Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդ Ջո Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ...
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում գերձայնային զենքի կիրառման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գերձայնային զենքերի՝ «Կինժալ» համալիրների, ինչպես նաև Սև և Կասպից...