Ալյումինի արտահանումը Ռուսաստան՝ արգելվել է․ ի՞նչ հետևանքներ կունենա այս պատժամիջոցը ՌԴ-ի համար
Ավստրալիան կշարունակի թանկ արժեցող պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի ԱԳՆ-ի կայքը։
«Այսօրվա դրությամբ մենք ընդհանուր առմամբ 476 պատժամիջոց ենք մտցրել 443 ֆիզիկական անձանց (ներառյալ նախագահ Պուտինի մտերիմ շատ օլիգարխներ) եւ 33 կազմակերպությունների (ներառյալ Ռուսաստանի բանկային հատվածի մեծ մասն ու Ռուսաստանի սուվերեն պարտքի համար պատասխանատու բոլոր կազմակերպությունները) դեմ։
Կառավարությունն անմիջապես ալյումինի օքսիդի եւ ալյումինի հանքաքարի (ներառյալ բոքսիտը) Ռուսաստան արտահանման անհապաղ արգելք է մտցրել, ինչը կսահմանափակի ալյումինի արտադրության նրա հնարավորությունները, որը կարեւոր արտահանվող ապրանք է Ռուսաստանի համար։
Ալյումինը գլոբալ հումք է ավտոմեքենաների, աերոտիեզերական, փաթեթավորման, մեքենաշինական եւ շինարարական ճյուղերի, ինչպես նաեւ կարեւոր հումք է զենքերի արդյունաբերության համար։ Ռուսաստանը Ավստրալիայից արտահանվող այդ հումքով է բավարարում ալյումինի օքսիդի իր պահանջարկի 20 տոկոսը։
Արտաքին գործերի նախարարը արտահանման արգելքը մտցրել է Ռուսաստանի դեմ Ավստրալիայի ինքնուրույն պատժամիջոցների շրջանակում։ Կառավարությունը կշարունակի սերտորեն համագործակցել արգելքի հետ առնչվող արտահանողների եւ կարեւոր մարմինների հետ՝ նոր շուկաների որոնման եւ եղածների ընդլայնման համար»,- նշվել է Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...