Զելենսկու տեսաուղերձը՝ Կիևից կենտրոնից, ֆեյք էր․ հակասող փաստեր են ներկայացվել

Ուկրաինայի նախագահ Վրադիմիր Զելենսկու տեսաուղերձն՝ արված, ինչպես հայտարարվել էր, Կիևի կենտրոնից, ընդամենը վիդեոմոնտաժ էր։ Այդ մասին հաղորդում է «Պայքար՝ ընդդեմ ֆեյքերի» տելեգրամյան ալիքը։ 

Գրառման հեղինակների խոսքով՝ ֆոնը և Զելենսկու կերպարանքը տարբերվում են ինչպես լուսավորությամբ, այնպես էլ՝ պատկերի որակով։ 
Տեսաուղերձի ֆեյք լինելը հաստատող մի քանի նկատառում են արել հեղինակները․ 

«Զելենսկու ինստագրամի էջում հայտնվել է «Կիևի կենտրոնից Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով» վերնագրով գրառում, որը ֆեյք է։ Ֆոնն «ապրում է իր կյանքով»։ Չափազանց մաքուր ձայն է փողոցի համար, ինտերշում ընդհանրապես չկա։ Օբյեկտը սառը լույսի ներքո է, ֆոնը՝ տաք։ 

Հնարավոր է՝ օբյեկտը լույսի լրաւցուցիչ աղբյուրով լուսավորել են։ Երեկոյան Կիևում ցուրտ է, բայց Զելենսկու բերանից գոլորշի դուրս չի գալիս»։

Քաղաքականություն