Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի դավաճանում իր բարեկամներին
Ռուսաստանը շահագրգռված չէ, որպեսզի խանգարի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնմանը այն պատճառով, որ Իրանի նկատմամբ նավթային էմբարգոյի վերացումը ԱՄՆ-ին թույլ կտա ռուսական նավթը փոխարինել համաշխարհային շուկայում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի դավաճանում իր բարեկամներին։
«Մենք քաղաքականության մեջ երբեք չենք դավաճանում բարեկամներին ։ Վենեսուելան մեր բարեկամն է, Իրանը մեզ շատ մտերիմ պետություն է։ Երկրորդ` մենք մեր մաշկի մասին չենք մտածում։ Իսկ ամերիկացիները մտածում են։ Նրանք սկսել են մտածել՝ «ռուսներին պետք է դաս տալ, այդ դեպքում Աստված Կարակասի ռեժիմի հետ, Աստված Իրանի հետ, եկեք արագ վերականգնենք այդ ծրագիրը, միայն թե մենք հիմա պատժենք ռուսներին», - ասել է Լավրովը «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ դա այն խնդիրների արտացոլումն է, որոնք կապված են ոչ այնքան միջազգային ինստիտուտների, որքան, այսպես կոչված, ժողովրդավարության հետ, որը, ինչպես պարզվեց, բոլորովին լիբերալ չէ ու բոլորովին էլ ժողովրդավարություն չէ:
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ հիմքեր չի տեսնում կարծելու, թե «ՕՊԵԿ+»-ի մեխանիզմը կկործանվի, ոչ ոք դրանում շահագրգռված չէ:
Լավրովը, մեկնաբանելով ռուսական նավթը փոխարինելու ամերիկյան ցանկությունը, ասել է` Իրանն ու Վենեսուելան այն կարծիքին են, որ միայն «ՕՊԵԿ+»-ը կարող է քվոտաները համաձայնեցնել յուրաքանչյուր մասնակցի համար։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...