ՌԴ կառավարությունը նոր որոշումները այսուհետ կհրապարակի «Օդնոկլասսնիկի»՝ իր պաշտոնական խմբում
Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն հիմնական որոշումների մասին հաղորդագրություններ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գործադիր մարմնի պաշտոնական կայքը։
«Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ամեն օր թարմ տեղեկություններ կհրապարակի ընդունված առանցքային որոշումների, վարչապետ Միխայիլ Միշուստինի ու նրա տեղակալների աշխատանքային այցերի մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...