«Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են». Անի Սամսոնյան
Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները:
Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք:
Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ:
Դեռևս այսքանը:
Շաբաթ օր է, բարի հանգիստ»:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...