«Թեկուզ վաղը, թեկուզ վաղը չէ՝ մյուս օրը». Կուլեբան` Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն դրսևորի. դա կարող է տեղի ունենալ «թեկուզ վաղը, թեկուզ վաղը չէ՝ մյուս օրը»:
«Եթե Պուտինը պատրաստակամություն դրսևորի նման հանդիպման նկատմամբ, ապա՝ բառացիորեն թեկուզ վաղը, թեկուզ վաղը չԷ՝ մյուս օրը: Նախագահ Զելենսկին պատրաստ է այդ հանդիպմանը: Նրա դիրքորոշումը հստակ է, այն ձևավորվել է բոլոր հարցերի շուրջ, և Ուկրաինան այդ զրույցին պատրաստ է»,-ասել է Կուլեբան «Ուկրաինսկայա պրավադա»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի հետ Զելենսկու հանդիպումը: Նա հավելել է, որ արդեն տարբեր երկրների միջև մրցակցություն և մրցում հանդիպումը կազմակերպելու համար:
«Ես կարող եմ ասել, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումն անցկացնելու իրավունքի համար մրցությունն ավելի խիստ է, քան Օլիմպիական խաղերի անցկացման համար»,-հայտարարել է Կուլեբան:
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է Պուտինի հետ Զելենսկու հնարավոր ուղղակի բանակցությունների համար փաստաթղթերի նախապատրաստման մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը հարձակվելու է դեպի Ուկրաինա ուղևորվող ռազմական բեռների վրա»․ Լավրով
«Մենք շատ հստակ ասել ենք, որ այն բեռները, որոնք մենք կհամարենք, որ զենք է փոխադրվում դեպի Ուկրաինայի տարածք, կդառնան օրի...
Ղազախստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ մաքսային հաշվարկներում կանցնի ռուբլու
ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման եւ բաշխման դեպքում ռուսական ռուբլու անցումը կվերաբերի Ռուսաստանին եւ Բելառո...
Բայդենի և Սի Ծինփինի խոսակցությունը մոտ երկու ժամ է տևել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել են տեսակոնֆերանսի ձևաչափով մոտ երկու ժամ տևած զրույցը։ Այս...
«Պուտինը պատասխանատվության կենթարկվի». Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատվության կենթարկվի Մարիուպոլի վրա հարձակումների համար: Այս մասին հայտարարել...