«Կիևը պատրաստ չէ արագացնել բանակցությունները». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կիևը պատրաստ չէ արագացնել բանակցությունները: Տեղեկատվությունը փոխանցել է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատրաստվող փաստաթղթի ձևաչափն ու ստորագրման մակարդակը կախված կլինի տեքստից, որը դեռ պետք է համաձայնեցվի:
«Կարող եմ միայն արձանագրել, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է շատ ավելի արագ աշխատել։ Ցավոք, ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների տեմպերն արագացնելու պատրաստակամություն չի դրսևորում», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը հարձակվելու է դեպի Ուկրաինա ուղևորվող ռազմական բեռների վրա»․ Լավրով
«Մենք շատ հստակ ասել ենք, որ այն բեռները, որոնք մենք կհամարենք, որ զենք է փոխադրվում դեպի Ուկրաինայի տարածք, կդառնան օրի...
Ղազախստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ մաքսային հաշվարկներում կանցնի ռուբլու
ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման եւ բաշխման դեպքում ռուսական ռուբլու անցումը կվերաբերի Ռուսաստանին եւ Բելառո...
Բայդենի և Սի Ծինփինի խոսակցությունը մոտ երկու ժամ է տևել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել են տեսակոնֆերանսի ձևաչափով մոտ երկու ժամ տևած զրույցը։ Այս...
«Պուտինը պատասխանատվության կենթարկվի». Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատվության կենթարկվի Մարիուպոլի վրա հարձակումների համար: Այս մասին հայտարարել...