ԱՄՆ Պետդեպում հայտնել են, թե որ դեպքում կչեղարկվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը հասկանում է Ռուսաստանի Դաշնության բնակչության վրա պատժամիջոցների ազդեցությունը, սակայն դրանց թիրախը Ռուսաստանի կառավարությունն է, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ արևմտյան երկրները քայլեր են մշակում Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ ԱՄՆ-ը կսկսի նաև քայլեր ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել սահմանափակումներից և «ապաստան» ծառայություններ են մատուցում նրա ֆինանսական հոսքերի համար։
«Եվ կրկին (ես ասում եմ) հասկացնելու համար, որ կլինեն հետևանքներ, եթե երկրները փորձեն օգնել Ռուսաստանին խուսափել կամ շրջանցել մեր պատժամիջոցները կամ դառնալ ռուսական միջոցների ապաստարան», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը հույս է հայտնել, որ սահմանված պատժամիջոցներից շատերը կչեղարկվեն, եթե Ուկրաինայում դադարեն ռազմական գործողությունները և վերականգնվի երկրի ինքնիշխանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...