Ո՞րքանով է ադրբեջանցիների` իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը, ազդում ՀՀ և Իրան հարաբերությունների վրա
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով:
Այս մասին ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
«Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը:
Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա:
«Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը:
Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...