Արտակ Դավթյանն ասել է, որ իրեն «պադստավկա» են արել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել` չի համաձայնել։ Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց ակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել` նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Ին...
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ-ը: «Հ...
Կեսգիշերին սկսվել է Ռադիո Jazz FM-ի հեռարձակումը
Այսօր՝ 00:00-ին, Երևանում 106.9 հաճախականությամբ սկսել է հեռարձակվել Ռադիո Jazz FM-ը:
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայ...