Մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանում Ռուսաստանի հետ համագործակցության համար. Զելենսկին նոր օրենք է ստորագրել
Զելենսկին քրեական պատասխանատվություն է սահմանել Ռուսաստանի հետ համագործակցության համար։
ТАСС-ի փոխանցմամբ՝ «Կոլաբորացիոնիզմի մասին» օրենքը ստորագրել է Ուկրաինայի նախագահը, պատմել է խորհրդարանի փոխնախագահ Կորնիենկոն:
Փաստաթուղթը մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանում Ռուսաստանի հետ համագործակցության համար:Կորնիենկոն, որը ներկայացնում է «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, հավելել է, որ նոր քրեական հոդվածի տակ կարող են ընկնել նաև Ռադայի պատգամավորները, ովքեր լքել են երկիրը կամ նախկինում «ոչ հայրենասիրական» քաղաքական դիրքորոծում են ունեցել։
Կորնիենկոյի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանի առնվազն 20 պատգամավորներ, որոնք երկիրը լքել են ՌԴ-ի հետ հատուկ գործողության սկսվելուց հետո, պետք է դատապարտվեն ՌԴ-ի հետ համագործակցության համար:
«Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա կան տարբեր թվեր, հիմա չեմ հստակեցնի, 20-ից ավելի ժողովրդական պատգամավորներ Ուկրաինայում չեն»,- մասնավորեցրել է Կորնիենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...