Ինչու է տրանսպորտը հատկապես առավոտյան ժամերին վատ աշխատում․ քաղաքապետը մանրամասնում է
Ինչու է տրանսպորտը հատկապես առավոտյան ժամերին վատ աշխատում, որի հետեւանքով մարդիկ ուշանում են աշխատանքից ու դասից: Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է հարցին:
«Պատճառները մի քանիսն են, մեկն այն է, որ որոշ երթուղային գծեր փակվել են, իսկ նոր ավտոբուսները երթուղի են դուրս գալու ապրիլի 1-ից, որոնք կմեղմեն իրավիճակը: Երկրորդ այն է, որ այդ ավտոբուսների սպասարկման երթուղիներում խցանումներ են լինում եւ դրա պատճառով ավտոբուսների միջեւ ընկած հատվածում խզում է տեղի ունենում: Բայց վստահեցնում եմ, որ ապրիլի 1-ից եւս երեք երթուղի կավելանա, որոնք կսպասարկեն նոր ավտոբուսները»,- նշել է քաղաքապետը
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...