Բաքուն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Minval.az-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հայտարարության մեկնաբանությունում։
«Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը համապատասխան առաջարկություններ է արել և պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ։
Եթե Հայաստանը լրջորեն է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական բանակցություններ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...