ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսներն այնպիսի պատասխան կստանան, որ իրենք էլ մարդասիրական միջանցքների կարիք կունենան․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուսների կողմից կանաչ միջանցքների գնդակոծությունը։ Նա կարծում է, որ ռուս զինվորականների գործողությունները կգնահատվեն միջազգային հանրության կողմից։

 

«Եթե ռուսները նորից կրակեն և խափանեն մարդկանց կյանքը, ապա ի վերջո նրանք այնպիսի պատասխան կստանան աշխարհից, որ իրենք էլ մարդասիրական միջանցքների կարիք կունենան»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

 

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում երկիրն արդեն անցել է շրջադարձային կետը։ Նրա խոսքով՝ առջևում միայն հաղթանակի ճանապարհն է, գրում է rbc.ua-ն՝ նախագահի թարմ տեսաուղերձին հղումով։

«Անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրենք մեր հողը, բայց կարելի է ասել, որ դա կանենք։ Որովհետև մենք դրան ենք ձգտում։ Քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

 

 

Քաղաքականություն