ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի վտանգեք ձեր կյանքը՝ լքեք տարածքը․ ադրբեջանցիները բարձրախոսով սպառնում են Արցախի հայերին

Ադրբեջանցի ագրեսոները շարունակում են արցախահայությանն ահաբեկելու փորձերը։ Նրանք բարձրախոսներով, հայերենով կոչ են անում բնակիչներին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և լքել իրենց տները։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Տուժածներ չկան:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն