Լավրովն ու Բայրամովը հանդիպել են
Մարտի 10-ին Անթալիայում կայացել է Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Նախարարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա քայլերը, որոնք ստորագրվել են ս.թ. փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, մասնավորապես, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստի շուտափույթ անցկացման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
«Զանգեզուրի միջանցք», Կարս-Նախիջևան երկաթուղի. ինչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկե...
Զարմանալի է, բայց փաստ է, մենք դա անում ենք. Պուտինը՝ Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու մասին
Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորություննե...
Նոր քայլեր՝ Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետայս մասին գրում է CNN-ը։...