«Զանգեզուրի միջանցք», Կարս-Նախիջևան երկաթուղի. ինչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Ալիևն ու Էրդողանը կարևորել են Զանգեզուրի միջանցքի բացումը, նրա հեռանկարները, որոնք նա ստեղծում է տարածաշրջանի համար, և այդ կապակցությամբ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Նախագահներն ընդգծել են Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման կարևորությունը և քննարկել թուրքական և հայկական պատվիրակությունների միջև շփումները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Զարմանալի է, բայց փաստ է, մենք դա անում ենք. Պուտինը՝ Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու մասին
Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորություննե...
Նոր քայլեր՝ Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետայս մասին գրում է CNN-ը։...
Պուտին-Զելենսկի կհանդիպե՞ն. Գերմանիայի կանցլերը բանակցում է կողմերի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցում է բոլոր կողմերի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Գերմանիայի կառ...