Զարմանալի է, բայց փաստ է, մենք դա անում ենք. Պուտինը՝ Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու մասին
Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Ինչ վերաբերում է մեր երկրի և տնտեսության նկատմամբ անբարյացակամ քայլեր անող երկրներին, ապա մենք լավ գիտենք, որ նրանք կոչ են անում իրենց քաղաքացիներին ձգել գոտիները, տաք հագնվել»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է ՌԴ ղեկավարը:
«Նույնիսկ մեր պայմանագրերով Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը հարյուր տոկոսով բեռնված է: Զարմանալի է, բայց դա փաստ է, մենք դա անում ենք», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
«Զանգեզուրի միջանցք», Կարս-Նախիջևան երկաթուղի. ինչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկե...
Պուտին-Զելենսկի կհանդիպե՞ն. Գերմանիայի կանցլերը բանակցում է կողմերի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցում է բոլոր կողմերի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Գերմանիայի կառ...
Բայդենն այսօր կհայտարարի Ռուսաստանի հետ «բնականոն առևտրային հարաբերությունները» դադարեցնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ «բնականոն առ...