ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սնարյադը մոտս տրաքեց. զգացի՝ ինձ կպավ․ Խրամորթի բնակչը մանրամասնում է

Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյա Սուրեն Արակդիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել  է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

 

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, ժամը 11.45 Խրամորթի բնակիչը դիմել է իրենց՝ գոտկային շրջանում կույր բեկորային վիրավորումով. «Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին փոքր միջամտությունից հետո բեկորը հեռացվել է: Նրան հիմա կտեղափոխենք համապատասխան սենյակ, եւ երեւի 2 ժամ հսկողությունից հետո նոր կկայացնենք որոշում՝ տուն կգնա, թե ստացիոնար բուժման կարիք կլինի»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ