ՈՒկրաինան հայտնել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու հարցը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Страна.ua»-ն, Պոդոլյակը նշել է, որ հարկավոր են անվտանգության երաշխիքներ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է առանցքային կետերի շուրջ կառուցողական բանակցությունների:
«Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, Զելենսկին չի վախենում ռուսական կողմի հետ խոսել ցանկացած քաղաքական հարցերի մասին։ Բայց բնական է, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային պետականությունը, մեր ազգային իրավունքները: Եվ պետք է ստանանք մեր անվտանգության երաշխիքների հստակ և կոնկրետ իրավաբանորեն պարտավորեցնող փաթեթ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն բացահայտ ասում է, որ Ուկրաինայի անդամակցում չի լինի։ Մանրամասների մասին հիմա խոսելն անիմաստ է: Հիմա գլխավորը Ուկրաինան ֆիզիկապես պաշտպանելն է»,- ասել է Պոդոլյակը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...