Կանադան ԱՄՆ-ին առաջարկել է ռուսական նավթի փոխարեն կանադական գնել

 Կանադայի Ալբերտա նահանգի էներգետիկայի նախարար Սոնյա Սեւիջը և տարածաշրջանի վարչապետ Ջեյսոն Քեննին ԱՄՆ-ին առաջարկել են ռուսական նավթի փոխարեն կանադական նավթ գնել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

 

«ԱՄՆ-ը ցանկանո՞ւմ է արդյոք ռուսական բարելները փոխարինել վենեսուելականով։ Նման բան դիտմամբ չես հնարի։ Դաժան ժամանակները պահանջում են դաժան որոշումներ: Վերջին տասնամյակի էներգետիկ քաղաքականության անմտության մասին հիշեցում։ Կանադան, որն ամենամեծ պաշարներով երրորդ տեղում է, կարող է նավթ մատակարարել ԱՄՆ-ին եւ աշխարհին»,- գրել է Սեւիջը Twitter-ի իր էջում։  

 

Իր հերթին, Քեննին ասել է, որ պատժամիջոցների վերացումից հետո ԱՄՆ-ը ծրագրում է ռուսական նավթի արտահանումը փոխարինել «իրանական եւ վենեսուելական բռնապետություններից» ռեսուրսի ներկրմամբ։

 

Քաղաքական գործչի խոսքով՝ Ալբերտայի բնակիչները ուրախ կլինեն, եթե իրենց այցելի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք կարող ենք քննարկել ԱՄՆ-ի ամենամոտ բարեկամի եւ դաշնակցի կողմից օրական մոտ 1 միլիոն բարելի մատակարարումը»,- ասել է Քեննին՝ հավելելով, որ նախ պետք է չեղարկել Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին Keystone XL խողովակաշարի շրջափակումը։

Քաղաքականություն