Ինչ է քննարկվելու այսօր` բանակցությունների ընթացքում. Մեդինսկին հայտնել է
ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման։ Այս մասին Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի մեկնարկից առաջ հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք այսօր կրկին կփորձենք ուկրաինական կողմի հետ քննարկել հումանիտար միջանցքների շահագործման ռեժիմը, քանի որ բոլոր այն քաղաքներում, որտեղ մենք խոստացել էինք, այդ միջանցքները բաց են»,- ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողներին՝ նշելով, որ «մարդիկ կարող են այդ միջանցնքներով դուրս գալ»։
Մեդինսկին նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը ցավում է, որ Ուկրաինայում հումանիտար միջանցքներից ոչ մեկն ամբողջությամբ չի գործում: Նա հիշեցրել է, որ «վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հումանիտար միջանցքների ստեղծման մասին՝ քաղաքներից, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում, խաղաղ բնակիչների դուրս գալու համար»։
«Ցավոք, դրանցից գրեթե ոչ մեկն ամբողջությամբ չաշխատեց»,- հայտարարել է պատվիրակության ղեկավարը։
Մեդինսկին ռազմական հանցագործություն է անվանել ուկրաինացի ազգայնականների գործողությունները, որոնք խոնընդոտում են խաղաղ բնակչության տարհանմանը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...