10 մլրդ դոլարի տրամադրում՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է հավանություն տալ ծրագրին
ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված է նամակում, որն օրենսդիրներին է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել է մարի 6-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պահանջել է Ուկրաինայի համար հումանիտար, ռազմական եւ տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով»,- ասված է ուղերձում:
Կոնգրեսը պլանավորում է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Դրանից ետիո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...