
Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել ավելի քան 700 հազար մարդ

Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով Լեհաստան տեղափոխված փախստականների թիվը գերազանցել է 700 հազարը։ Այս մասին այսօր թվիթերյան էջում հայտնել է երկրի սահմանապահ ծառայությունը։
«Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել 706 հազար 300 մարդ»,- հայտնել են ծառայությունից։
Ինչպես այսօր հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ուկրաինայից Լեհաստան են գնում աշխարհի 170 երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես ընդգծել է Լեհաստանի ղեկավարը, բոլորին թույլատրվում է մուտք գործել Լեհաստան՝ անկախ քաղաքացիությունից և ներկայացված փաստաթղթերից։