ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը ծանր մարտեր են ընթացել Զապորոժիեի ԱԷԿ-ում, հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ
Գիշերը ծանր մարտեր են ընթացել Ուկրաինայում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին գրում է Nexta Live թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով նաև մարտերը ներկայացնող տեսանյութ:
Նշվում է, որ ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվել է ուսումնական համալիրի շենքերից մեկը։ Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի 3 հարկերում:
Ըստ թելեգրամյան ալիքի՝ ատոմակայանը վեցից մեկ էներգաբլոկ ունի. Բուն կայանի հրդեհաշիջման վիճակը ներկայումս նորմալ է։
Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում վիրավորներ կան:
Օրլովը վաղ առավոտյան արդեն հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը դադարել է:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԱԻՆ-ը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 40 մարդ և 10 տեխնիկա:
Շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնել է, որ Էներգոդարի բնակիչներին այս պահին չեն տարհանի Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կիևի հեռուստաաշտարակի մոտ
Արդեն հայտնել էինք, որ հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակի վրա: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրապարակել է հեռուստաաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալանավորվել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող, դեպքի վայրը լքած BMW X5–ի վարորդը. Shamshyan. com
Դատարանը կալանավորել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող, դեպքի վայրը լքած BMW X5–ի վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեչեն մարտիկները խաղաղ բնակիչների համար միջանցք են տրամադրում մարտական գոտին լքելու համար
Ռուսական բանակի չեչեն մարտիկները խաղաղ բնակիչների համար միջանցք են տրամադրում մարտական գոտին լքելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹ; Զելենսկին չի լքել Ուկրաինան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է լուրերն այն մասին, թե ինքը լքել է Ուկրաինան։ Ավելի վաղ տեղեկությունն...