ԹԱՐՄԱՑՎԱԾ. Զապորոժիեի ատոմակայանի մոտ բռնկված հրդեհը մարվել է, զոհեր և վիրավորներ չկան
Զապորոժիեի ատոմակայանի մոտ բռնկված հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը ծանր մարտեր են ընթացել Ուկրաինայում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին գրում է Nexta Live թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով նաև մարտերը ներկայացնող տեսանյութ:
Նշվում է, որ ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվել է ուսումնական համալիրի շենքերից մեկը։ Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի 3 հարկերում:
Ըստ թելեգրամյան ալիքի՝ ատոմակայանը վեցից մեկ էներգաբլոկ ունի. Բուն կայանի հրդեհաշիջման վիճակը ներկայումս նորմալ է։
Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում վիրավորներ կան:
Օրլովը վաղ առավոտյան արդեն հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը դադարել է:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԱԻՆ-ը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 40 մարդ և 10 տեխնիկա:
Շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնել է, որ Էներգոդարի բնակիչներին այս պահին չեն տարհանի Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի պատճառով: