ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալանավորվել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող, դեպքի վայրը լքած BMW X5–ի վարորդը. Shamshyan. com
Դատարանը կալանավորել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող, դեպքի վայրը լքած BMW X5–ի վարորդին: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
Նշվում է, որ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29–ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, ով մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի 5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ:
Ինչպես հայտնում է կայքը, դատավոր Արմեն Վարոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ռ. Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կիևի հեռուստաաշտարակի մոտ
Արդեն հայտնել էինք, որ հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակի վրա: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրապարակել է հեռուստաաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը ծանր մարտեր են ընթացել Զապորոժիեի ԱԷԿ-ում, հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ
Գիշերը ծանր մարտեր են ընթացել Ուկրաինայում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին գրում է Nexta Live թելեգրամյան ալիքը՝ հրապարակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԴԾ-ն հրապարակել է ՌԴ տարածք ներխուժած և ոչնչացված ուկրաինական տանկերի կադրերը
ԱԴԾ-ն հրապարակել է ուկրաինական ոչնչացված տանկերի կադրերը: Այս մասին գրում են ռուսական թելեգրամյան ալիքները: Ըստ հրապարակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատաղի մարտեր՝ Սումի քաղաքում
Այս պահին կատաղի մարտեր են ընթանում Ուկրաինայի Սումի քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Nexta թելեգրամյան ալիքից: Սոցցան...