
Մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են ընտանիքի անդամներ

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 46-ամյա Նորայր Դավթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտճոնապարհի 52-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 66-ամյա Ռոզիկ Դավթյանը, 19-ամյա Լուսինե Դավթյանն ու 19-ամյա Լիլիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները՝ ընտանիքի անդամներ են, իսկ Լուսինե և Լիլիթ Դավթյանները՝ երկվորյակ քույրեր են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: