Հափշտակել են գերեզմանների ալյումինե ճաղավանդակներ. 3 անձ բերման է ենթարկվել

Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  պարեկների կողմից բազմաթիվ հանցագործություններ են  կանխվել  և բացահայտվել: 

 

Այսօր՝ մարտի 4-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արցախի փողոցում նկատել են կասկածելի ավտոմեքենա:

 

Գումարտակի հրամանատարի կարգադրությամբ կանգնեցվել է նշված ավտոմեքենան, որում վարորդի հետ եղել է 2 երիտասարդ: Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել են գերեզմանների ալյումինե կոտրված ճաղավանդակներ, որոնք, պարզվել է՝  վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները հափշտակել են հանգուցյալների շիրիմներից: 

 

Նրանք ավտոմեքենայով և կասկածելի պարկով ու մեծ մուրճով (կվալտով)  բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Կան կասկածներ, որ եռյակը այդ ամենը հափշտակել է Նուբարաշենի կամ Արարատի մարզի գերեզմաններից: Վերջիններս բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն