
Ռոսկոմնադզորը պահանջել է հեռացնել ռուս զինվորականների մասին տեղեկություններ հավաքող թելեգրամյան բոտերը

Ռոսկոմնադզորը հարցում է ուղարկել Telegram-ին՝ պահանջելով հեռացնել ռուս զինվորականների մասին տեղեկություններ հավաքող ծառայությունը, հայտնել են գերատեսչությունում:
Ինչպես հաղորդվում է, Ռոսկոմնադզորը «բացահայտում է ինտերնետային ռեսուրսները, այդ թվում՝ թելեգրամյան բոտերը, որոնք առաջարկում են տեղեկատվություն ստանալ ՌԴ ԶՈւ զինծառայողների մասին, ովքեր իբր գտնվում են գերիների կամ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհվածների ցուցակներում»։
«Ռոսկոմնադզորը Telegram-ին պահանջել է հեռացնել հայտնաբերված ինտերնետային ռեսուրսները: Բացի այդ, տեղեկությունն ուղարկվել է քննչական մարմիններին՝ չարագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: