
Պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակված 480 հրթիռներից 70-ը արձակվել են Բելառուսից. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակված 480 հրթիռներից 70-ը արձակվել են Բելառուսից:
Պենտագոնի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների սկզբից արձակել է 480 հրթիռ, որոնցից 230-ն արձակվել է շարժական կայաններից, որոնք Ռուսաստանը հասցրել է Ուկրաինա, ևս 160 հրթիռ արձակվել է Ռուսաստանի տարածքից, 70-ը՝ Բելառուսից, և 10-ը՝ Սև ծովում ռուսական նավերից։