Իրականացվել է «Վիծիկ դանա» օպերացիան. բերման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Երևանում իրականացրել են «Վիծիկ դանա» օպերացիան: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, երեկ պարեկները կեսօրին  ծառայություն կատարելու ընթացքում Արզումանյան փողոցում կանգնեցրել են Mini Cooper մակնիշի ավտոմեքենան, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վարորդը տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Տեղում  պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Հնդկաստանի քաղաքացի, 22-ամյա Սուգիլ Ջայարամանան: 

 

Երբ պարեկները փորձել են նրան վարչական պատասխանատվության  ենթարկել, ուղևորը որպես կաշառք գումար է  առաջարկել, որպեսզի արձանագրություն չկազմվի: Կաշառք առաջարկող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ նա Հնդկաստանի քաղաքացի,  20-ամյա Մուհամեդ Տարիքն է: Վերջիններս բաց են թողնվել: 

 

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ պարեկը, ում Հնդկաստանի քաղաքացին առաջարկել է կաշառք, հնդկական ֆիլմերի սիրահար է և տանը ունի բազմաթիվ հնդկական ֆիլմերի սկավառակներ: 

 

Մանրամասները՝ կայքում: