Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին. Ուկրաինայի ԱԳ նախարար
Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին, բայց ոչ վերջնագրերի ընդունմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները:
Նա տեղեկացրել էր, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երկու օր առաջ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։
Կուլեբան նշել էր նաև, Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Սակայն մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրանց ընթացքում իր վերջնագրերը հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրելու լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական վերջնագրերը»,- ասել էր Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Դուրս բերել ՌԴ բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից. Զելենսկու գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունը իրարանցում է առաջացրել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրու...