Դուրս բերել ՌԴ բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից. Զելենսկու գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունը իրարանցում է առաջացրել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պայմաններն են՝ հրադադարը և բոլոր ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։ Այս մասին Արեստովիչը հայտնել է ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում:
Նրա խոսքով, միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, «բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն եկել ընդհանուր համաձայնության»։
Նա նշել է, որ Ուկրաինայի պայմանները պարզ են՝ զինադադար և ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, և դա ուկրաինական կողմից սեղանին է։
Հաղորդավարի ճշտող հարցին` խոսքը վերաբերում է նաև Դոնբասից դուրս գալուն, Արեստովիչն ասաց. «Դոնբասի և Ղրիմի մասին ևս: Բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից: Նրանք բոլորին, այնուամենայնիվ, կջախջախվեն, ուստի ավելի լավ է ինքնակամ հեռանալ»:
Униан ուկրաինական թելեգրամյան ալիքի աղբյուրը կապ է հաստատել Արեստովիչի հետ, պարզելու, վերջինիս Դոնբասի և Ղրիմի մասին պնդումը Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է, թե ոչ: Նա նշել է, որ դա եղել է իր անձնական կարծիքն ու դիրքորոշումը:
[7d0d0d19d290fe3ab5a84cc221087a22.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Կադիրովը սպառնացել է Եվրոպային ու ժամանակ տվել մինչև փետրվարի 31-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսու...
Շոյգուն` ռազմական գործողությունները շարունակելու ժամկետների մասին
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին անգամ նշել է, որ Ռուսական բանակը չի գրավում ուկրաինական տարածքը, նա ձեռնար...