Սպանություն Գյումրիում․ սպանվածը 35-ամյա տղամարդ էր
Անցած գիշեր, ժամը 01:05-ի սահմաններում Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Շտապ օգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, տղամարդը հիվանդանոց է բերվել արդեն մահացած։
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն է:
Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն): Իրավապահներն ու քննիչները միջոցներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործե...
ՊՆ աշխատակիցը հոսանքահարվել է և մահացել
Տավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշ...
Թոխմախի գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է կնոջ դի
Փետրվարի 27-ին, ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանու...
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն
Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծու...