ՊՆ աշխատակիցը հոսանքահարվել է և մահացել
Տավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը` հավելելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 26-ին։ Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը իր ավտոլվացման կետում հոսանքահարվել է:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործե...
Սպանություն Գյումրիում․ սպանվածը 35-ամյա տղամարդ էր
Անցած գիշեր, ժամը 01:05-ի սահմաններում Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Շտապ օգնության հերթապահ խումբը Աթարբեկյան...
Թոխմախի գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է կնոջ դի
Փետրվարի 27-ին, ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանու...
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն
Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծու...